Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ուրարտու»-ի ֆուտբոլիստը միացել է «Արարատ»-ին

«Ուրարտու»-ի ֆուտբոլիստը միացել է «Արարատ»-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Իսահ Ալիյուի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նիգերիացի ֆուտբոլիստի վերջին ակումբը Երևանի «Ուրարտուն» էր։ Նախորդ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը երևանյան ակումբի կազմում մասնակցել է 16 հանդիպման ու դարձել մեկ գոլի հեղինակ։

Կարիերայի ընթացքում հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», որի կազմում դարձել է Հայաստանի Առաջին լիգայի հաղթող, ինչպես նաև հասել մինչև Հայաստանի Գավաթի եզրափակիչ։ Ալիյուն հանդես է եկել նաև իսպանական «Ալմերիայում»՝ խաղալով երկրորդ թիմի կազմում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am