Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Ռուսաստանը կողջունի ԵՄ-ի միջնորդական ջանքերը Ղարաբաղի շուրջ բանակցություններում. Պեսկով

Ռուսաստանը կողջունի ԵՄ-ի միջնորդական ջանքերը Ղարաբաղի շուրջ 
բանակցություններում. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստ Է ողջունելու Եվրամիության երկրների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա համաձայնությունների իրագործմանը: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը. վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Եթե միջնորդական ջանքերը բերում են կայունություն, կանխատեսելիություն եւ օգնում են գոյություն ունեցող համաձայնությունների իրագործմանը, ապա դրանք կարելի Է միայն  ողջունել: Ամբողջությամբ վերցված այդ ուղղությամբ աշխատանքն ընթանում Է ոչ վատ»,- ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով Եվրամիության երկրներից հնչած հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների եռակողմ ձեւաչափին մասնակցելու մտադրությունների մասին: 

Պեսկովը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայամնավորվածություններին հնարավոր է եղել հասնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործադրած ջանքերի շնորհիվ: «Նա մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հիմա զբաղված ենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, կյանքի կոչման հարցերով»,- ասել է Պեսկովը: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]