Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Արարատի» կիսապաշտպան Մուրադյանը «Շլյոնսկին» լավ մրցակից է համարում  

«Արարատի» կիսապաշտպան Մուրադյանը «Շլյոնսկին» լավ մրցակից է համարում

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում Վրոցլավի «Շլյոնսկ»-ին համարում է լավ մրցակից:

«Կարծում եմ՝ «Շլյոնսկը» շատ լավ թիմ է։ Աշխատում են արագ ֆուտբոլ խաղալ։ Վտանգավոր թիմ է, և մենք պետք է մեր լավագույն խաղ ցուցադրենք, որպեսզի լավ արդյունք գրանցենք։Հոգնածություն չկա, թիմը վերականգնվել է։ Վաղվա խաղում նույնպես կարևոր է հավատն ու նվիրումը մեր կողմից։ Պետք է խաղանք առավելագույնս կարգապահ ու մեր լավ խաղը ցույց տանք և այդ դեպքում կհասնենք դրական արդյունքի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մուրադյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատը» մրցելու է Վրոցլավի «Շլյոնսկի» հետ։Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին, Գյումրու Քաղաքային մարզադաշտում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]