Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստան» դաշինքի անդամ Ալեքսանդր Խաչատուրյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

«Հայաստան» դաշինքի անդամ Ալեքսանդր Խաչատուրյանը հրաժարվել է 
պատգամավորական մանդատից

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի անդամ Ալեքսանդր Խաչատուրյանը հայտարարել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից և այդ մասին դիմում է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ինստիտուցիոնալ ընդդիմության գործունեությունը ենթադրում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական աշխատանք։ Ներկա պահին ինձ ավելի շատ տեսնում եմ խորհրդարանից դուրս և կենտրոնանալու եմ հենց արտախորհրդարանական հարթության վրա, քանի որ այնտեղ ևս հսկայական աշխատանքի կարիք կա։

Գաղափարները շատ են, և բոլորդ դրանց մասին կտեղեկանաք առաջիկայում»,- հայտնել է Խաչատուրյանը՝ հավելելով. «Ամեն ինչ լավ է լինելու»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]