Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1905 թ. հուլիսի 21-ին ծնվել է Անդրանիկ Իոսիֆյանը՝ հայ ճարտարագետ, ֆիզիկոս եւ գյուտարար։

-1907 թ. հուլիսի 21-ին ծնվել է Արտավազդ Ավագյանը՝ հայ խորհրդային կենսաբան եւ ծագումնաբան։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ՝ 1946-ից։

-735 թ. հուլիսի 21-ին մահացել է Ստեփանոս Սյունեցին՝ հայ միջնադարյան քերականագետ, թարգմանիչ, բանաստեղծ եւ երաժիշտ, նշանավոր մշակութային եւ եկեղեցական գործիչ (ծնվ.՝ 660-ական թթ.)։ Ստեփանոս Սյունեցին Դավիթ կաթողիկոսի պատվերով գրել է «Մեկնութիւն չորսից Աւետարանչացն» երկը, այսինքն՝ «Չորս ավետարանիչների մեկնությունը», որը Սյունյաց մեկնողական դպրոցի հին շրջանի՝ մեզ հասած միակ ամբողջական երկն է։

-1905 թ. հուլիսի 21-ին հայ դաշնակցականների կողմից Ստամբուլի Եըլտիզ մզկիթում Աբդուլ Համիդ II-ի դեմ մահափորձ կազմակերպվեց։

-1915 թ. հուլիսի 21-ին սկսվեց Մուսա լեռան հերոսամարտը։ Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայկական գյուղերի բնակիչների 53-օրյա ինքնապաշտպանությունը թուրքական կանոնավոր եւ անկանոն ուժերի դեմ։ Հայ խաղաղ բնակչության կոտորածները Հայոց ցեղասպանության մաս էին կազմում։ Սակայն Մուսա լեռան գյուղերի հայ բնակչությունը, կանխազգալով մոտալուտ վտանգը, բարձրացավ Մուսա լեռը եւ սկսեց ինքնապաշտպանությունը, որը տեւեց 1915 թ. հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը:

-1982 թ. հուլիսի 21-ին Ջաջուռում բացվեց Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը։ Ներկայումս թանգարանում ցուցադրվում է 30-ից ավելի բնօրինակ կտավ, որը Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների ցուցադրվող ամենամեծ հավաքածուն է։ 2010 թ. թանգարան է տեղափոխվել «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը:

-1992 թ. հուլիսի 21-ին մահացել է Հովհաննես Զարդարյանը՝ հայ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ արվեստի ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր (ծնվ.՝ 1918 թ.)։

-1994 թ. հուլիսի 21-ին մահացել է Սերգեյ Փարաջանովը՝ հայ կինոռեժիսոր («Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը» եւ այլն, ծնվ.՝ 1924 թ.)։

-1847 թ. հուլիսի 21-ին Բոլիվիան հռչակեց իր անկախությունը։

-1922 թ. հուլիսի 21-ին իրականացվեց Հայոց ցեղասպանության պատասխանատուներից Ջեմալ փաշայի սպանությունը Թբիլիսիում:

-1947 թ. հուլիսի 21-ին մահացել է Ստեփան Մալխասյանցը՝ ակադեմիկոս, հայ ականավոր հայագետ, բանասեր ու բառարանագիր։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1940)։ ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր կազմի ակադեմիկոս (1943)։ Մեծ է Ստ. Մալխասյանցի ներդրումը հին հայերենի, հայոց լեզվի պատմության, համեմատական քերականության, ինչպես նաեւ ժամանակակից հայերենի մի քանի կնճռոտ ու բանավիճային հարցերի ուսումնասիրության մեջ։ Նա իր ծանրակշիռ խոսքն է ասել հայոց լեզվի ցեղակցության, հայերենի տաղաչափության եւ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ։

-1948 թ. հուլիսի 21-ին մահացել է Արշիլ Գորկին՝ ամերիկահայ նկարիչ:

Ա. Հ.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]