Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն ապօրինի զենք-զինամթերք են 
հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, հուլիսի 16-ի երեկոյան իրացնելով տեղեկությունը, որ  մի տղամարդ Տավուշ բնակավայրի իր կացարանում ապօրինի զենք-զինամթերք է պահում, կացարանի զննությամբ հայտնաբերել են գործարանային համարով «Իժ» հրացան, ինքնաձիգի փամփուշտներ, պարկուճներ, 260 գրամից ավելի վառոդի կտորներ, 90 գրամից ավելի վառոդանման փոշի, արճճե գնդակներ և այլն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչություն՝ փորձաքննության։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]