Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդենիսի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորման գործընթացի մեկնարկը տրված է

Վարդենիսի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորման գործընթացի մեկնարկը տրված է

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Վարդենիս քաղաքի հիվանդանոց եւ պոլիկլինիկա։  «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝  մարզպետը ծանոթացավ Վարդենիսի հիվանդանոցում վերջերս իրականացված հիմնանորոգման եւ տեխնիկական վերազինման աշխատանքներին, զրուցեց բուժանձնակազմի հետ։Գնել Սանոսյանը բուժհիմնարկների ղեկավարներին եւ աշխատակիցներին տեղեկացրեց Վարդենիսի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորման գործընթացի մեկնարկի մասին եւ հանձնարարեց` հնարավորինս սեղմ ժամկետներում ու օրենքով սահմանված կարգով իրականացնել եւ ավարտի հասցնել երկու բուժհիմնարկների վերակազմակերպման գործընթացը։

«Թեեւ երկու հիմնարկների վերակազմակերպման գործընթացի համար սահմանված է ութամսյա ժամկետ, սակայն մենք պետք է անենք հնարավորը , որպեսզի Վարդենիսի նորաստեղծ բժշկական կենտրոնը, որպես մեկ հիմնարկ, գործել սկսի 2022 թվականի սկզբից։ Ինչպես ցույց է տվել Մարտունու, Սեւանի եւ Ճամբարակի հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների միավորման փորձը եւ ձեռք բերված արդյունքները, այս դեպքում էլ գործ ենք ունենալու արդյունավետ կառավարման ու բուժսպասարկման որակի բարձրացման հետ։Անշուշտ, անելիքները շատ են, սակայն մենք համատեղ ուժերով ու կառավարության, բարերարների գործուն աջակցությամբ անելու ենք հնարավորը, որպեսզի ունենանք արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոն Վարդենիսում։Մենք շեշտը դնելու ենք թե՛ շենքային պայմաններից բարելավման, թե՛ տեխնիկական հագեցվածության , թե՛ որակյալ բժիշկ մասնագետների ընտրության հետ կապված հիմնահարցերի լուծման վրա։Միավորման գործընթացի մեկնարկն արդեն համարում ենք տրված»,-ասաց մարզպետ Գնել Սանոսյանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]