Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքներով գտնվում է Երասխում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած խումբը փաստահավաք 
աշխատանքներով գտնվում է Երասխում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքների նպատակով գտնվում է Երասխում, այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին  Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը:

Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին, և նաև ապացուցվում է այն փաստով, որ Երասխի հատվածում  պարբերական դարձած ադրբեջանական կրակոցներից հուլիսի 14-ին զոհվել է ՀՀ զինված ուժերի ծառայող:

Այցի արդյունքները կամփոփվեն` արձանագրելով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: Առանձին զեկույցով մանրամասները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև՝ ՀՀ պետական համապատասխան մարմիններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]