Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դեն Բրաունը պատմում է իր հեղինակած «Վայրի սիմֆոնիա»-ի մասին. նախագիծը Երևանում կներկայացվի հուլիսի 24-ին

Դեն Բրաունը պատմում է իր հեղինակած «Վայրի սիմֆոնիա»-ի մասին. նախագիծը 
Երևանում կներկայացվի հուլիսի 24-ին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, ամերիկացի գրող Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» ստեղծագործությունը հուլիսի 24-ին կներկայացվի Երևանում, այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից

 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Վայրի սիմֆոնիա» գրքի շնորհանդեսը, որը լույս է տեսել «Զանգակ» հրատարակչության ջանքերով։ Այնուհետև կցուցադրվի նկարազարդ հեքիաթի էկրանավորումը, որը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարմամբ։ Համերգը նախատեսված է 3 և ավելի բարձր տարիքի երեխաների համար։

 «Վայրի սիմֆոնիա» ստեղծագործության հեղինակ Դեն Բրաունը, պատմելով գրքի ստեղծման մասին, նշում է, որ փոքր հասակից սիրել է երաժշտությունը։ Եվ ահա մի օր էլ սկսել է մտածել, թե այդ սերն ինչպես փոխանցի փոքրիկներին, ու գրել է «Վայրի սիմֆոնիա» գիրքը։

 Հեքիաթը դիրիժոր մկնիկի մասին է, որը պատրաստվում է համերգ կազմակերպել և նվագախմբում նվագելու համար հրավիրում է անտառի իր ընկերներին։ Նրանցից յուրաքանչյուրը, երաժշտությունը ներկայացնելուց բացի, ընթերցողներին է փոխանցում մի փոքրիկ իմաստություն կյանքից՝ պահպանել անհատական կերպարը, ընկնելուց հետո ոտքի կանգնել ու շարունակել աշխատել։

 «Վայրի սիմֆոնիա»-ի շրջանակներում յուրաքանչյուր կենդանու համար գրվել է այնպիսի երաժշտություն, որն արտահայտում է նրա առանձնահատկությունները։

 Հեղինակն, այս նախագիծը ստեղծելով, կիրառում է նոր տեխնոլոգիաներ՝ հնարավոր դարձնելով ընթերցանության և ունկնդրության համաժամանակյա փորձառությունը։

 Կիրառվել են թվային տեխնոլոգիաներ՝ նախագիծը մերօրյա երեխաներին ավելի գրավիչ դարձնելու համար։

 Այս ստեղծագործության շնորհիվ մանուկները ծանոթանում են սիմֆոնիկ երաժշտությանը, նվագախմբի կազմին, երաժշտական գործիքներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]