Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ձերբակալվել է

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, ձերբակալվել է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։ «Հարգելի լրագրողներ, հաշվի առնելով հետաքրքրությունը Ռոբերտ Սուքիասյանին առնչվող քրեական գործի նկատմամբ, հաստատում եմ, որ Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է և ես հանդիսանում եմ նրա պաշտպանը: Հիմնավոր փաստարկներով պնդում եմ, որ ձերբակալումն իրավաչափ չէ, և իմ կողմից արդեն բողոք է ներկայացվել դատարան»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Միքայելյանը:

Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 2021թ. հուլիսի 18-ին ժամը 19:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե կրակողը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է, ինչից հետո միջադեպին անդրադարձել էր նաև Խաչատուր Սուքիասյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարելով հետևյալ գրառումը․

«Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո: Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»:

Խաչատուր Սուքիասյանի գրառմանը հաջորդել էր մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանի գրառումն այն մասին, որ հուլիսի 18-ին  Երևանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ռոբերտ Սուքիասյանը փաստաբան Գոռ Միքայելյանի գտնվում է ՀՀ ոստիկանությունում՝ հավելելով, որ առավել մանրամասն ավելի ուշ կտեղեկացնի փաստաբանը։

 

:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]