Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչու է թիրախավորվել Երասխը...

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչու է թիրախավորվել Երասխը...

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ պաշտպանության նախարարությունը վերջին օրերին պարբերաբար հաղորդագրություններ է հրապարակում Երասխի հատվածում ադրբեջանական զինուժի հրաձգությունների վերաբերյալ: Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Երասխը...

Ինչո՞ւ են հենց Երասխից սկսել, արդյո՞ք որովհետեւ Երասխը Հյուիս-Հարավ միջազգային տրանսպորտային առանցքային կետերից մեկն է եւ թյուրքը փորձում է այդ լոգիստիկայի նպատակահարմարությունը հարցականի տակ դնել, որպեսզի առաջ մղի իր Արեւելք-Արեւմուտք միջանցքի ծրագրի կառուցքը եւ Սյունիքն էլ ներառի իր համար ձեռնտու տարբերակով։ Այս ամենը պատկերացնելու համար երկու փաստ պետք է համադրել․ Իրանը խոսում է տարածաշրջանում նոր տրանսպորտային կառուցվածքի ձեւավորման անհրաժեշտությունից՝ ներառելով Հայաստանը, Հնդկաստանը խոսում է Պարսից ծոց-Սեւ ծով մուլտիմոդալ միջանցքի ձեւավորումից՝ Հայաստանին եւս առանցքային դեր տալով։ Թե ի՞նչ պետք է անի թուրք-ադրբեջանական եղբայրությունը, հասկանալի է՝ Հյուսիս-Հարավ  լոգիստիկ ծրագրի ձեռնտու լինելը հարցականի տակ դնի՝ Երասխի հատվածում լարվածություն ստեղծելով։

Տնտեսագետ Կարեն Սարգսյանի խոսքերով, «Երասխը Հայաստանի հյուսիսը հարավին կապող հանգուցային տեղանք է, եւ եթե ստացվի այնպես, որ հակառակորդը այս ուղղությամբ որոշակի դիրքային առաջխաղացում ունենա, ապա մեր հանրապետության հարավային շրջանները՝ Վայքը եւ Սյունիքը կկտրվեն մայրաքաղաքից ու մյուս շրջաններից: Նման սցենարի դեպքում Սյունիքի այսպես կոչված «միջանցքի» հարցի լուծումն, ինչպես ասում են, տեխնիկայի հարց կլինի: Ավելին, Հյուսիս-հարավ միջազգային ճանապարհը կամ տվյալ դեպքում ներկայիս Երեւան-Մեղրի-Իրանի սահման միջպետական  ավտոճանապարհը անցնում է հենց Երասխով, եւ դեպքերի ոչ բարենպաստ զարգացումների պարագայում կխզվի նաեւ կապը մեր հարավային հարեւանի՝ Իրանի հետ․․․»։

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]