1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1240 թ. հուլիսի 20-ին օծվեց Գանձասար վանական համալիրը՝ ներկայիս Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում, Խաչենագետի ձախ ափին, Գանձասար լեռան վրա։ Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի եւ այլ մետաղների հանքեր:

-1914 թ. հուլիսի 20-ին ծնվել է Հունան Ավետիսյանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից հայ զինվոր, հայտնի է նրանով, որ մարտի ժամանակ իր մարմնով փակել է հակառակորդի կրակակետը, ինչի համար հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում։

-1955 թ. հուլիսի 20-ին մահացել է Գալուստ Գյուլբենկյանը՝ պորտուգալահայ գործարար եւ բարեգործ։ Նա մեծ դեր է ունեցել Միջին Արեւելքի նավթի պաշարների շահագործումը Արեւմուտքի համար հասանելի դարձնելու մեջ։ Գալուստը ծնվել է Սարգիս եւ Տիրուհի Գյուլբենկյանների ընտանիքում Սկյուտարում, Արեւմտյան Հայաստանում։

-1928 թ. հուլիսի 20-ին ծնվել է Մինաս Ավետիսյանը՝ հայ նշանավոր գեղանկարիչ։ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Ծնվել է Ջաջուռում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ)։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով: Մինասի գեղարվեստական եւ էսթետիկական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել հայկական մանրանկարչությունը եւ իտալական վերածննդի նկարչությունը, որին ծանոթացել է Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ) ուսանելու տարիներին:

-1944 թ. հուլիսի 20-ին Ադոլֆ Հիտլերի դեմ անհաջող մահափորձ կատարվեց։

-1969 թ. հուլիսի 20-ին ամերիկյան «Ապոլոն 11» տիեզերանավը պատմության մեջ առաջին անգամ իջավ Լուսնի վրա։

-1973 թ. հուլիսի 20-ին մահացել է Բրյուս Լին՝ արեւելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից է, ամերիկյան եւ հոնկոնգյան կինոդերասան, ռեժիսոր, մարտական տեսարանների բեմադրիչ, պրոդյուսեր, սցենարիստ եւ Ջիտ Կուն Դոյի հիմնադիրը։ Լին կանտոնյան օպերայի աստղ Լի Հոյ Չունի որդին է։ Մեկնաբանները, քննադատներն ու մարտարվեստի այլ վարպետներ համարում են, որ նա բոլոր ժամանակների ամենաազդու վարպետներից է։ Ինչպես նաեւ՝ 20-րդ դարի մշակույթի ակնառու դեմքերից է։

-1991 թ. հուլիսի 20-ին զոհվեց Ջիվան Աբրահամյանը՝ Արցախյան ազատամարտի հրամանատարներից, Հայաստանի ազգային հերոս (ծնվ.՝ 1961 թ.)։

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]