Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկաններն ահազանգից րոպեներ անց  հայտնաբերել են Հյուսիսային պողոտայում դանակահարություն կատարած անձին

Ոստիկաններն ահազանգից րոպեներ անց  հայտնաբերել են Հյուսիսային պողոտայում 
դանակահարություն կատարած անձին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարեկները և Կենտրոնականի քրեական հետախույզները միջադեպից րոպենեչ անց հայտնաբերել են հուլիսի 14-ին Երևանի Հյուսիսային պողոտայում դանակահարություն կատարած անձին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հուլիսի 14-ին, ժամը 6-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Հյուսիսային պողոտայում դանակահարություն է եղել։

Օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը փոխանցվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկներին։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Սայաթ-Նովայի և Տերյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվեց կասկածելի «Տոյոտա» մակնիշի մեքենան: 39-ամյա վարորդը, դանակահարության կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նա արդեն բաժնում էր, երբ հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, որն ի վիճակի չէր բացատրություն տալու»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Քննությունը շարունակվում է։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]