Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Քաղաքացիներն ապօրինի հրազեն են հանձնել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ստորաբաժանումներում

Քաղաքացիներն ապօրինի հրազեն են հանձնել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի 
մարզային վարչության ստորաբաժանումներում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ վերջին օրերի ընթացքում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի տասնյակ դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տարբեր անձինք Վարդենիսի բաժնում հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ, թմբուկավոր ատրճանակ, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, պայթուցիկ նյութ, տարբեր հրազենների ու տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ և այլն։

«Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի խումբ անձինք կամավոր հանձնել են «ՏՕԶ» տիպի հրացան, հրացանի դետալներ, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, ինքնաձիգի պահունակներ, տարբեր հրազենների մի քանի տասնյակ փամփուշտ և այլն։ Արդյունավետ էր նաև Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը. արձանագրվել են ինքնաշեն կրակող սարքի, ինքնաձիգի պահունակների, պայթուցիչներով նռնակների, ինչպես և տարբեր հրազենների ու տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ տարբեր տրամաչափի 200-ից ավելի փամփուշտի, տարբեր տեսակի նռնակների, ինչպես և նռնականետի արկի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Ճամբարակի բաժնում։ Սևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի տղամարդ հանձնել է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն, որը գտել էր գոմի տանիքը մաքրելիս։

Նշանակվել են փորձաքննություններ։

ՀՀ ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]