Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Օգոստոս

Իրանի հոգեւոր առաջնորդը մուսուլմանական երկրներին կոչ Է արել դիմակայելու Արեւմուտքի միջամտությանը

Իրանի հոգեւոր առաջնորդը մուսուլմանական երկրներին կոչ Է արել դիմակայելու 
Արեւմուտքի միջամտությանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուսուլմանական երկրները պետք Է ինքնուրույն կառուցեն իրենց ապագան եւ դիմակայեն Արեւմուտքի կողմից իրենց գործերի միջամտությանը: Այս կարծիքն Է հայտնել Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ամբողջ աշխարհի մուսուլմաններին հղած ուղերձում ՝ հուլիսի 17-ին Սաուդյան Արաբիայում իսլամի սրբավայրեր հաջը (ուխտագնացությունը) սկսվելու առթիվ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 19-ին ուղերձից մեջբերումներ են արված Twitter-ում Խամենեի Էջում:

«Մենք՝ իսլամի հետեւորդներս, որ ունենք մեծ թվով բնակչություն, ընդարձակ տարածքներ եւ անթիվ բնական հարստություններ, պետք Է մեր ապագան կառուցենք մեր ակտիվների եւ պաշարների միջոցով, ինչպես նաեւ դիմակայենք ագրեսիային, միջամտությանը եւ չարին, որոնց աղբյուրն արեւմտյան տերություններն են»,- հայտարարել Է Իրանի հոգեւոր առաջնորդը: Նա նաեւ հավելել Է, որ մուսուլմանական երկրների «հետամնացությունն ու կախվածությունը» դրանց «պասիվության եւ անձեռնահասության» հետեւանքն են:

Նրա խոսքով՝ դա կապված Է այն բանի հետ, որ վերջին 150 տարվա ընթացքում այդ երկրները, հազվագյուտ բացառությամբ, չեն ընդունել ինքուրույն ոոշումներ՝ դառնալով Արեւմուտքի «միջամտության եւ ընչաքաղցության» զոհերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]