Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Օգոստոս

Իլհամ Ալիևն աշխատանքային այց կկատարի Ռուսաստան

Իլհամ Ալիևն աշխատանքային այց կկատարի Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, նման աշխատանքային այց նախապատրաստվում է: Դա աշխատանքային այց է, տեղի է ունենալու «ժամացույցների ստուգում»», - լրագրողներին ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում հանդիպում նախատեսված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Պեսկովը հավելել է, որ այցի ընթացքում փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]