Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հավանայում իրադրությունը հանգիստ Է բողոքների եւ անկարգությունների մեկ շաբաթվանից հետո

Հավանայում իրադրությունը հանգիստ Է բողոքների եւ անկարգությունների մեկ շաբաթվանից հետո

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության կարգախմբերը, որոնք ուղակվել Էին Հավանայի կենտրոնական շրջանների պարեկման հուլիսի 11-ի զագվածային անկարգություններից հետո, շարունակում են հերթապահություն անել: Ինչպես հուլիսի 18-ին հաղորդել Է ՏԱՍՍ-ը, քաղաքում իրադրությունը հանգիստ Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պարեկներն այժմ երեւում են Հավանայի Մալեկոն գլխավոր առափնյա փողոցում, Կապիտոլիումի շրջակայքում եւ Կենտրոնական Հավանայի մոնիցիպալիտետում:

Շարժական ինտերնետը քաղաքում գործում Է առանց լուրջ խանգարումների, սոցցաների մուտքը մասնակիորեն վերականգնվել Է: Սակայն օգտատերերի մի մասը գանգատվում Է տվյալների հաղորդման ցածր արագությունից: Խանութներն ու հասարակական սննդի հաստատություններն աշխատում են սանիտարական նորմաներին համապատասխան, որոնք սահմանված են կորոնավիրուսի տարծումը կանխելու համար:

Հուլիսի 11-ին Կուբայի պետական հեռուստատեսությունը տեղեկեցրել Էր, որ հանրապետության մի քանի քաղաքներում տեղի են ունեցել անկարգություններ, որոնց մասնակիցները թալանել են մի շարք խանութներ: Մինչ այդ Սան Անտոնիո դե լոս Բանիոս քաղաքում, որը գտնվում Է Հավանայից 24 կիլոմետր դեպի հաավ, սկսվել են զանգվածային ցույցեր: Երկրի նախագահ Միգել Դիաս Կանելը Կուբայական հեղափոխության պաշտպաններին կոչ Է արել դուրս գալու փողոցներ իշխանությունների դեմ սադրանքների կանխման համար: Պաշտոնական տվյալներով՝ կառավարության շատ կողմնակիցներ վերքեր են ստացել ջարդարարների հետ բախումների ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]