Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ջութակահար Դիանա Ադամյանը և դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը հանդես կգան Կամերային նվագախմբի հետ

Ջութակահար Դիանա Ադամյանը և դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը հանդես կգան 
Կամերային նվագախմբի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ ջութակահար Դիանա Ադամյանը և դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  համերգը կկայանա հուլիսի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Նվագախումբը կղեկավարի ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը։

Ծրագրում Վ. Ա. Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 20 ռե մինոր և Ֆ. Մենդելսոնի  Ջութակի կոնցերտ մի մինոր երկ. 64 ստեղծագործություններն են։

Միջոցառումը տեղի է ունենում Բեռլինի Debut in Deutschlandfunk Kultur համերգին ընդառաջ: Երևանյան համերգը կկայանա Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ:

Ֆ. Մենդելսոնի  Ջութակի կոնցերտով Դիանա Ադամյանը ելույթ է ունենալու նաև Գերմանիայում:

Ջութակահար Դիանա Ադամյանը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է: 2020-ի հունիսին մասնակցել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին և արժանացել 1-ին մրցանակի: 2018-ի ապրիլին մասնակցել է Յեհուդի Մենուհինի անվան ջութակահարների միջազգային մրցույթին (Ժնև)՝ արժանանալով 1-ին մրցանակի: 2018-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին: 2015-ի դեկտեմբերին մասնակցել է Պ. Ի. Չայկովսկու անվան IX միջազգային պատանեկան մրցույթին և արժանացել է 2-րդ մրցանակի: Ելույթներով հանդես է եկել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում:

Դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը 7 տարեկանից հանդես է եկել մենահամերգներով: Բազում միջազգային մրցույթների դափնեկիր է: 2008-ին մասնակցել է Գ. Սարաջյանի անվան հանրապետական մրցույթին (1-ին մրցանակ): 2009 և 2013 թվականներին մասնակցել է Ա. Բաբաջանյանի անվան հանրապետական մրցույթին (2-րդ մրցանակ, 1-ին մրցանակ չի շնորհվել): 2016-ին մասնակցել է Գերմանիայի Աախեն քաղաքում անցկացվող ClaviCologne միջազգային մրցույթին և արժանացել 3-րդ մրցանակի: 2020-ին մասնակցել է Viva music օնլայն միջազգային մրցույթին (1-ին մրցանակ): Արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]