Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 29․4 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 29․4 հա տարածքում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hուլիսի 16-ից 17-ը 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհներ են բռնկվել.

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 700 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 2000 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 3000 քմ,

Արմավիրի մարզի Շահումյան գյուղում՝ 7 հա,

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 4․5 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1500 քմ,

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ 10000 քմ,

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ 8 հա,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1․1 հա, Արին գյուղում՝ 3 հա,

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 200 քմ, Բերդ քաղաքում՝ 3 հա։

Ըստ աղբյուրի՝ հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 29․4 հա մակերեսով վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]