Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հուլիսի 16-ին կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի առողջապահության նախարարությունը:

 Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

 Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9680 քաղաքացու հետազոտություն, որից 942-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

 Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2925 դեպք: Կատարվել է 27632 թեստավորում:

 Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]