NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են.16-07-21
10:42, 17 Հուլիս 2021
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NYMEX բորսայի հուլիսի 16-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 0.86%-ով և կազմել 1812.50 դոլար, արծաթի գինը նվազել է 2.91%-ով և կազմել 25.70 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 3.12%-ով և կազմել 1101.10 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում