1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Իսահակյանի նամականին․ անցյալից մեզ ուղղված խոսքը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Իսահակյանի նամականին․ անցյալից մեզ 
ուղղված խոսքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում երեկ տեղի ունեցավ Վարպետի Երկերի լիակատար ժողովածու տասնչորս հատորով ակադեմական հրատարակության 13-րդ եւ 14-րդ հատորների շնորհանդեսը։ Նորընծա հատորներում ամփոփված են Ավետիք Իսահակյանի նամակները։

ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի վարիչ, ակադեմիկոս Յուրի Սուվարյանի խոսքով, նամականին ամփոփող հատորներն ուշագրավ են նրանով, որ ներկայացնում են Իսահակյանի կյանքի բոլոր իրադարձությունները, նրա շփումները հարազատների, հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ, նրա արձագանքը հասարակական-քաղաքական իրադարձություններին, գեղարվեստական խնդիրներին։

Վարպետի գործերի ակադեմիական հրատարակությունը բարձր որակով է իրականացվել ոչ միայն բովանդակային, այլեւ տեխնիկական առումով՝ սկսած թղթի որակից, գրքերի ձեւավորումից մինչեւ տպագրության որակ եւ այլն։ Այդ ամենը համապատասխանում է Իսահակյանի պոեզիայի, արձակի բարձրարժեք բովանդակությանը։ Այս հրատարակությունները կարող են դառնալ յուրաքանչյուրիս սեղանի գիրքը՝ հնարավորություն տալով հաղորդակից դառնալ Վարպետի աշխարհին եւ մեզ ժառանգած հարստությանը»:

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]