Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդան Տողանյանն ու Սերգեյ Վերշինինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծման հարցը

Վարդան Տողանյանն ու Սերգեյ Վերշինինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծման հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը հուլիսի 16-ին ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում ՝ տարբեր բազմակողմ հարթակներում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը:

Հատուկ ուշադրություն է դարձվել ՄԱԿ-ի համակարգի միջազգային մարդասիրական կազմակերպությունների և գործակալությունների ներգրավման խնդրին` Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]