Անահիտ Ավանեսյանը և Արմեն Մելքոնյանն Աթենքում կմասնակցեն կորոնավիրուսի թեմայով գագաթնաժողովի
19:05, 16 Հուլիս 2021
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին և Առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը Աթենքում կմասնակցեն բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթաժողովին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից:
Անահիտ Ավանեսյանը և Արմեն Մելքոնյանը Աթենքում կլինեն հուլիսի 21-23-ը: Նրանց գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում