1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թոմաս Բախը հիշեցրել Է օլիմպիական բարձրհարթակին քաղաքական դեմարշների անթույլատրելիության մասին

Թոմաս Բախը հիշեցրել Է օլիմպիական բարձրհարթակին քաղաքական դեմարշների անթույլատրելիության մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Թոմաս Բախը մարզիկներին զգուշացրել Է ցանկացած քաղաքական բողոքներից պարգեւատրման արարողության ընթացքում Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին: Այդ մասին նա հայտարարել Է հուլիսի 16-ին Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պատվանդանը եւ մեդալներով պարգեւատրման արարողությունն ստեղծված են ոչ քաղաքական ցույցերի համար,- նշել Է Բախը:- Դրանք ստեղծված են այն բանի համար, որպեսզի մեծարենք մարզիկներին եւ նրանց, ովքեր մեդալներ են նվաճել մարզական հաջողության, այլ ոչ թե իրենց աձնական հայացքների համար»: ՄՕԿ-ի ղեկավարն ընդգծել Է, որ Օլիմպիական խաղերը պետք Է միավորեն ժողովուրդներին եւ երկրներն, այլ ոչ թե բաժանեն:

Տոկիոյում Օլիմպիական խաղերը պետք Է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգեցին, այժմ դրանք կկայանան հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը: Կազմակերպիչները որոշել են Խաղերն անցկացնել առանց օ՛տարերկրացի մարզասերների, տեղացի հանդիսականներին նույնպես թույլ չեն տա օլիմպիական միջոցառումներին Ճապոնիայի վեց պրեֆեկտուրաներում, ներառյալ Տոկիոյում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]