Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանը սկսել է «մարել» իր պարտքերը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանը սկսել է «մարել» իր պարտքերը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այսօր Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ կայցելի ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն»: Սրանով փաստացի Բաքուն կճանաչի Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիան, իսկ պաշտոնական ճանաչումը կդառնա ընդամենը ժամանակի հարց։

Նախքան Արցախի տարածքների օկուպացիան Թուրքիան ձեռնպահ էր մնում Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ճանաչման գործընթացն ակտիվացնելուն ուղղված քայլերից, սակայն այսօր որեւէ խոչընդոտ չի տեսնում այն իրականացնելու համար։ Թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան «փակված» են համարում Արցախի հարցը եւ որպես հաջորդ փուլ ցանկանում են լուծել նաեւ Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիան։

Ադրբեջանը, որը «պարտք» է «մեծ եղբորը» արցախյան երկրորդ պատերազմում ցուցաբերած ռազմաքաղաքական աջակցության համար, այսօր ստիպված է վճարել դրա համար։ Չի բացառվում, որ այդ գինը ժամանակի ընթացքում կարող է դեմ գնալ այդ երկրի շահերին։ Նկատենք, որ Ադրբեջանն առաջին օղակն է լինելու, որը կօգտագործի Թուրքիան Կիպրոսի հարցում «աշխարհին ուղղված ուղերձը» առարկայական դարձնելու համար։ Հաշվի առնելով Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի օրեցօր խորացող համագործակցությունը, ամենայն հավանականությամբ Պակիստանը կդառնա Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը ճանաչող հաջորդ երկիրը»:

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]