Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հարոյանը մասնակցել է «Կադիս»-ի ընկերական խաղին  

Հարոյանը մասնակցել է «Կադիս»-ի ընկերական խաղին

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է իր նոր ակումբի առաջին հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական «Կադիս»-ը, որ սկսել է նախապատրաստվել երկրի առաջնությանը, ընկերական հանդիպում է անկացրել «Բարբատե»-ի հետ և առավելության է հասել 6:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ի կազմում մասնակցել է երկրորդ խաղակեսին:

«Կադիս»-ը հիմնվել է 1910 թվականին: Արդեն ավարտված մրցաշրջանում թիմը 12-րդն էր:

Հարոյանի «Կադիս»-ի հետ կնքած պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Նա Արազ Օզբիլիսից հետո երկրորդ հայ ֆուտբոլիստն է, որը հանդես կգա Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում: Վարազդատ Հարոյանը ձմռանը միացել էր ղազախական «Աստանա»-ին` հեռանալով ռուսաստանյան «Տոբոլ»-ից: Հայ պաշտպանը Ղազախստանի այս առաջնությունում մասնակցել է 8 խաղի և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]