Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով 

Պատմության հետագծով 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1909 թ. հուլիսի 15-ին ծնվել է Վալտեր Արամյանը՝ հայ արձակագիր, թարգմանիչ։ Արձակագիր Ռաֆայել Արամյանի եղբայրը։

-1983 թ. հուլիսի 15-ին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ASALA) ռումբ պայթեցրեց Փարիզի «Օրլի» օդանավակայանի «Թըրքիշ-Էյրլայնս» ընկերության գրասենյակի առջեւ:

-2011 թ. հուլիսի 15-ին Հայաստանը դարձավ 2011 թ. աշխարհի շախմատի թիմային առաջնության չեմպիոն։

-1776 թ. հուլիսի 15-ին Միլանում բացվում է «Լա Սկալա» թատրոնը:

-1795 թ. հուլիսի 15-ին «Մարսելյեզը» պաշտոնապես դառնում է Ֆրանսիայի օրհներգը:

-1910 թ. հուլիսի 15-ին իր գրքում Էմիլ Կրեպելինը նկարագրած հիվանդությանը տալիս է իր գործընկեր Ալոիս Ալցհայմերի անունը:

-1898 թ. հուլիսի 15-ին ծնվել է Վարսենիկ Աղասյանը՝ հայ բանաստեղծուհի, դրամատուրգ, մանկագիր, թարգմանիչ։

-1911 թ. հուլիսի 15-ին ծնվել է Աղավնին՝ հայ բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ՀԽՍՀ 1985 թ. պետական մրցանակի դափնեկիր («Միշտ կանչող ձայներ» գրքի համար)։

-1904 թ. հուլիսի 15-ին մահացել է Անտոն Չեխովը՝ ռուս գրող եւ դրամատուրգ, մասնագիտությամբ՝ բժիշկ։ Համարվում է կարճ պատմվածքների լավագույն վարպետներից։ Նրա կարճ պատմվածքներն արժանացել են գրողների եւ քննադատների բարձր գնահատականին։ Հենրիկ Իբսենի եւ Յուհան Ավգուստ Ստրինդբերգի հետ Չեխովը հաճախ համարվում է թատրոնում վաղ մոդեռնիզմի շրջանը սկզբնավորած երեք ամենաբեղմնավոր հեղինակներից մեկը։ Գրական գործունեությանը զուգընթաց՝ Չեխովը երկար տարիներ զբաղվել է բժշկությամբ: «Բժշկությունն իմ օրինական կինն է, գրականությունը՝ սիրուհիս»,- ասել է նա։

-1799 թ. հուլիսի 15-ին հայտնաբերվեց Ռոզետայի քարը։

-1851 թ. հուլիսի 15-ին տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ աղյուսե ուղանցույց-կամուրջի` Գյոլչտալբրյուգեի բացումը։ Այս երկաթուղային կամուրջը կառուցվել է 1846-1851 թթ.։ Դրա կառուցման համար օգտագործվել է 26 միլիոն աղյուս։

Ա. Հ.   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]