1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել ոստիկանության բաժիններում

Քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել ոստիկանության բաժիններում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի և Գորիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Կապանի բաժնում արձանագրվել է Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգների, «ՌՊԳ-7» տեսակի նռնականետի, սվին-դանակների և այլ ռազմամթերքի, իսկ Գորիսի բաժնում՝ «ՌՊԳ-7» տեսակի նռնականետի կամավոր հանձնման դեպքեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արդյունավետ է եղել նաև ոստիկանության Արտաշատի ու Մասիսի բաժինների և Արարատի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Արտաշատի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ատրճանակի, նռնակների և փամփուշտների, իսկ Մասիսի բաժնում ու Արարատի բաժանմունքում՝ «Կալաշնիկովի» ինքաձիգների կամավոր հանձնման դեպքեր։

««Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի և Գուգարքի բաժիններում՝ հիշյալ ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Իսկ Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում արձանագրվել է գնդացրի, նռնակների և փամփուշտների կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգը, պահունակներն ու փամփուշտները ոստիկանության Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել է Ակունք գյուղի մի բնակիչ՝ Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ապօրինի պահվող ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Արթիկի և Ախուրյանի բաժիններում։ Ոստիկանության Տավուշի և Նոյեմբերյանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «ՏՕԶ» տիպի ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր։

Ոստիակնության տեղեկացմամբ՝ արդյունավետ է եղել նաև ոստիկանության Եղեգնաձորի, Ջերմուկի և Վայքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Եղեգնաձորում արձանագրվել է «ԻԺ» տեսակի հրացանի, Ջերմուկում՝ «ԻԺ» տեսակի ատրճանակի և ռազմամթերքի, իսկ Վայքում՝ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Առանց գործարանային համարի ատրճանակն ու պահունակը ոստիկանության Կոտայքի բաժնում կամավոր հանձնել է Աբովյան քաղաքի մի բնակիչ։ Նշանակվել են փորձաքննություններ։

Ոստիկանությունը հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]