1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հասարակությունը մեզնից լուրջ ակնկալիքներ ունի, և մենք պետք է բարձրարժեք արդյունքներ արձանագրենք. Վահրամ Դումանյան

Հասարակությունը մեզնից լուրջ ակնկալիքներ ունի, և մենք պետք է բարձրարժեք 
արդյունքներ արձանագրենք. Վահրամ Դումանյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գերատեսչության աջակցող ստորաբաժանումների և սպորտի ոլորտը համակարգող վարչության աշխատակիցների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը քննարկվել են ստորաբաժանումներում առկա խնդիրներն ու աշխատանքի արդյունավետության բարձրացման առաջարկները, կազմակերպչական և տարբեր բնագավառներին վերաբերող բովանդակային հարցեր, ինչպես նաև «Վաստակավոր մարզչի» կոչում շնորհելու ընթացակարգային խնդիրներ:

Վահրամ Դումանյանը կարևորել է աշխատակիցների միջև համագործակցային, գործընկերային մթնոլորտը, ընդհանուր աշխատանքի նկատմամբ սրտացավությունը. «Սպորտի գծով փոխնախարարը պետք է ճիշտ այնքան մտահոգ լինի կրթության ոլորտի խնդիրներով, որքան սպորտի դեպքում և հակառակը, որովհետև մենք մեկ ամբողջություն ենք, և բոլորիս նպատակը նույնն է»:

Որպես աշխատանքային գործունեության առանցքային բաղադրիչ՝ ընդգծվել են աշխատանքների արդյունավետության բարձրացումը. «Հասարակությունը մեզնից լուրջ ակնկալիքներ ունի, և մենք պետք է բարձրարժեք արդյունքներ արձանագրենք: Պետք է գտնել ճկուն մեխանիզմներ՝ խնդիրներն առավել արդյունավետ և արագ լուծելու համար»:

Խորհրդակցության ավարտին Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև COVID-19 համավարակի դեմ պատվաստվելու անհրաժեշտությանը՝ նշելով. «Կոչ եմ անում պատվաստվել և կանխել համավարակի ընթացքը: Դա յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է, և համաշխարհային մակարդակով ցուցանիշ է երկրների զարգացվածության աստիճանը որոշելու համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]