Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թիմը նորմալ է մոտենում վաղվա խաղին. Բիչախչյան    

Թիմը նորմալ է մոտենում վաղվա խաղին. Բիչախչյան

 

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն անդրադարձել է «Ֆեհերվարի» դեմ առաջիկա խաղին:

«Թիմը նորմալ է մոտենում վաղվա խաղին։ Վնասվածքի պատճառով խաղին ներկա չի լինի Ռուդիկ Մկրտչյանը։ Մնացած խաղացողները պատրաստ են վաղվա խաղին:  Հունգարիայում լավ խաղ ենք անցկացրել, սակայն դա չի նշանակում, թե իմ նշած բոլոր խնդիրները լուծվել են։ Պարզ է, որ ունենալով կարճ ժամանակ, պետք է առավելագույնն անեինք։ Ես նկատի եմ ունեցել ֆիզիկական վիճակը, քանի որ մայիսին բոլոր երկրներում ներքին առաջնություններն ավարտվում են, և խաղացողները գտնվում են արձակուրդում։ Նոր խաղացողները միացան մեզ ու մենք չկարողացանք ունենալ բավականաչափ ժամանակ ավելի լավ պատրաստվելու համար։ Չէինք կարող անել այնպես, որ այն տղաները, որոնք նոր էին թիմում, իրենց առավելագույն լավ վիճակով ներկայանային խաղին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է մարզիչը:

Առաջին խաղը կայացավ Սեկեշֆեհերվար քաղաքում, որն ավարտվեց 1։1 հաշվով։Պատասխան խաղը կկայանա Գյումրիում հուլիսի 15-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]