Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1198 թ. հուլիսի 14-ին մահացել է Ներսես Լամբրոնացին՝ հայ մատենագիր, գիտնական, փիլիսոփա, պետական եւ եկեղեցական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, երաժիշտ, թարգմանիչ Կիլիկյան Հայաստանում։ Լամբրոնի բերդատեր, Հեթումյան իշխան Օշին Բ-ի եւ Շահանդուխտ Պահլավունու որդին։ Ներսես Լամբրոնացին թողել է գրական հարուստ ժառանգություն։ Հռոմկլայի համագումար ժողովին (1179) արտասանած «Ատենաբանութիւն» ճառը համարվում է հրապարակախոսության լավագույն կոթող։ Ճարտասանական բարձր արվեստով եւ հրապուրիչ ոճով հեղինակը քննում է քրիստոնեական բարոյականության կանոնները, դատապարտում դրանցից շեղումները։

-1862 թ. հուլիսի 14-ին ցարական իշխանությունների կողմից ձերբակալվեց Միքայել Նալբանդյանը: Նա «Մեր հայրենիք» ազգային հիմնի խոսքերի հեղինակն է։

-1934 թ. հուլիսի 14-ին ծնվել է Ժիրայր Անանյանը՝ հայ դրամատուրգ։

-1099 թ. հուլիսի 14-ին խաչակիրներն սկսում են Երուսաղեմի գրոհը, հաջորդ օրն այն գրավում են:

-1789 թ. հուլիսի 14-ին Բաստիլի գրավումով սկսվեց Ֆրանսիական մեծ հեղափոխությունը:

-1867 թ. հուլիսի 14-ին Ալֆրեդ Նոբելը փորձարկում է իր ստեղծած դինամիտը:

-1888 թ. հուլիսի 14-ին ծնվել է Արամ Սաֆրաստյանը՝ հայտնի հայ գիտնական-թուրքագետ, քաղաքական գործիչ, հրապարակախոս։ Երիտասարդ տարիներից եղել է ՀՅԴ անդամ, Առաջին աշխարհամարտից հետո ղեկավարել է Կ. Պոլսի ՀՅԴ կազմակերպությունը։ Աշխատակցել է պոլսահայ մամուլին, հրատարակել է մանկավարժությանը նվիրված պարբերականներ։ Որպես արեւմտահայության ներկայացուցիչ՝ 1919 թ. ընդգրկվել է Հայաստանի խորհրդարանի կազմում, ընտրվելով նրա քարտուղարների կազմում։

-1922 թ. հուլիսի 14-ին մահացել է Սիմոն Տեր-Պետրոսյանը (Կամո)՝ հայ բոլշեւիկ, հեղափոխական գործիչ, ՌՍԴԲԿ անդամ։ Կամոյի կյանքին եւ հեղափոխական գործունեությանն են նվիրված խորհրդային շրջանում «Հայֆիլմ» կինոստուդիայի թողարկած «Անձամբ ճանաչում եմ», «Արտակարգ հանձնարարություն», «Կամոյի վերջին սխրանքը» գեղարվեստական ֆիլմերը։ Կամոյի կյանքի եւ հեղափոխական գործունեության մասին գրվել են նաեւ գեղարվեստական գրքեր, որոնցից առավել հիշարժան են Մաքսիմ Գորկու «Կամո», Մկրտիչ Կորյունի «Կամո», վրաց գրող Իլյա Դուբինսկի Մուխաձեի «Կամո», Վանիկ Սանթրյանի «Լեգենդը կոչվում է Կամո» վիպակները։

Ա. Հ.

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]