Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստան» դաշինքը քաղաքական հետապնդում է համարում Սյունիքի որոշ համայնքապետերի նկատմամբ իրավական գործընթացները

«Հայաստան» դաշինքը քաղաքական հետապնդում է համարում Սյունիքի որոշ համայնքապետերի նկատմամբ իրավական գործընթացները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքը դաշինքի մաս կազմող՝ Սյունիքի որոշ համայնքապետերերի նկատմամբ քրեական հետապնդումներում քաղաքական ենթատեքստ է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասացին դաշինքի առաջնորդները հուլիսի 13-ի ասուլիսում:

«Այսօր հետապնդվում են «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամները, որոնք մաս են կազմում «Հայաստան» դաշինքի, նույն իրենք՝ Սյունիքի համայնքի ղեկավարները»,-ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության  ղեկավար Վահե Հակոբյանը:

Նա հիշեցրեց, որ դատարանը Մեղրիի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել, մինչև այդ կալանավորվել էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը: Հակոբյանի խոսքով՝ արդեն միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ՝ դաշինքի ցուցակի անդամ, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու մասին: Հակոբյանը հիշեցրեց, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ ևս իրականացվում է քրեական հետապնդում:

Նա հարց առաջ քաշեց՝ ինչու՞ ընտրություններից հետո: «Մեր գնահատմամբ՝ սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիա, քաղաքական տեռոր»,-ասաց Հակոբյանը:

Դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, թե այդ ամենն իրենք կապում են, իր խոսքով, առաջիկայում Հայաստանին սպասվող ցավոտ լուծումների հետ:  «Քաղաքական հետապնդումները շարունակվում են, և մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք այս ամենի դեմ, որպեսզի թույլ չտանք կոտրել մեր ժողովրդի դիմադրողականությունը և ապօրինի մեղադրանքներով մեկուսացնել մեր համակիրներին»,-ասաց Սաղաթելյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]