Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ինչով է պայմանավորված ՀՀ-ում պատվաստվել ցանկացող օտարերկրացիների ակտիվությունը. մանրամասնում է առողջապահության նախարարությունը

Ինչով է պայմանավորված ՀՀ-ում պատվաստվել ցանկացող օտարերկրացիների 
ակտիվությունը. մանրամասնում է առողջապահության նախարարությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական խմբի մոտ գոյացած օտարերկրացիների հերթը պայմանավորված է օտարերկրացիների պատվաստման կարգի փոփոխությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը: 

«Հերթերը կապված են նոր փոփոխությամբ, ըստ որի, ամսի 15-ից սկսած Հայաստանում պատվաստվելու իրավունք կստանան այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք 10 և ավելի օր այստեղ կանցկացնեն: Թերևս, դրանով պայմանավորված, մեր հարևան երկրի քաղաքացիները մեծ ակտիվությամբ այս օրերին գալիս են պատվաստվելու»,-ասաց Հռիփսիմե Խաչատրյանը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Առողջապահության նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 1393-Լ հրամանում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։ Ըստ այդմ, ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ անվճար պատվաստումների քաղաքականությունը փոփոխվել է։ 2021 թվականի հուլիսի 15-ից նշված անձանց շրջանում պատվաստումներն իրականացվելու են միայն ՀՀ-ում վերջիններիս 10 օր և ավելի գտնվելու դեպքում՝ «Աստրա Զենեկա» պատվաստանյութով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]