Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նոր հեռանկարներ հայկական բռնցքամարտի զարգացման համար. Կարեն Գիլոյանն ընդունել է AIBA-ի նախագահին

Նոր հեռանկարներ հայկական բռնցքամարտի զարգացման համար. Կարեն Գիլոյանն 
ընդունել է AIBA-ի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովին: Աշխատանքային հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ողջունելով Ումար Կրեմլյովի այցը Հայաստան՝ Կարեն Գիլոյանը կարևորել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի հետ սերտ համագործակցությունը և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնել: 

«Հայկական բռնցքամարտն ընթանում է զարգացման նոր ուղով: Մեզ համար կարևոր է առաջընթացի հեռանկարների շուրջ լիարժեք երկխոսություն ունենալ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հետ և մեր երկրում անցկացնել միջազգային մրցաշարեր: Այս համատեքստում երաշխավորում եմ պետության աջակցությունը: Ցանկանում ենք ակտիվացնել գործընկերային հարաբերությունները և դրանք դարձնել առավել արդյունաբեր»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և վերահաստատել միջազգային ֆեդերացիայի՝ բռնցքամարտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամությունը: 

Ումար Կրեմլյովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, փաստել է, որ միջազգային կառույցը ևս ցանկանում է առկա համագործակցությանը նոր որակ հաղորդել: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը դրական է արձագանքել Հայաստանում խոշոր մրցաշար կազմակերպելու առաջարկին՝ չբացառելով անգամ Եվրոպայի մեծահասակների առաջնությունը մեր երկրում անցկացնելու հնարավորությունը: 

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ի դեմս Հովհաննես Հովսեփյանի՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան  շատ ակտիվ և նախաձեռնող ղեկավար ունի: AIBA-ն գործուն քայլեր է ձեռնարկում համաշխարհային սպորտում բռնցքամարտի տեղն առավել ամրապնդելու, մարզաձևի լավագույն ավանդույթները վերականգնելու ուղղությամբ և բաց է համագործակցության համար: Մեծ հարգանքով եմ վերաբերում ձեր պատմական երկրին և ժողովրդին, որը սպորտի նկատմամբ առանձնակի ջերմ վերաբերմունք ունի»,- ասել է Ումար Կրեմլյովը: 

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Կարեն Գիլոյանին հրավիրել է ներկա գտնվելու հոկտեմբերին Սերբիայում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, ինչին ԿԳՄՍ նախարարի տեղակալը դրական է արձագանքել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]