Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Իլհամ Ալիևը շարունակելու է խաղալ Հայաստանի ներքաղաքական դաշտում

Իլհամ Ալիևը շարունակելու է խաղալ Հայաստանի ներքաղաքական դաշտում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հարցը չի վերացել, որովհետև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակելու է խաղալ Հայաստանի ներքաղաքական դաշտում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ հայ հասարակության վրա ազդելու ինչ-որ գործողություններ կլինեն Ալիևի կողմից:

«Հայ հասարակության մեջ պառակտվածությունը կմնա, այն ոչ մի տեղ չի հեռանա նաև այն պատճառով, որ իշխանության վարկանիշը կնվազի` միշտ բարձր վարկանիշ ունենալն անհնար է: Տեսնում ենք, թե ինչպիսին է իշխանության վարկանիշը վերջին ընտրություններին 2018 թվականի համեմատ»,- ասաց Իսկանդարյանը:

Քաղաքագետը նաև անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանային խնդիրներին` նշելով, որ սահմանազատման և կոմունիկացիաների հետ կապված գործընթացները կշարունակվեն Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կամ ճնշմամբ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]