Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1996 թ. հուլիսի 10-ին մահացել է Ալեք Մանուկյանը՝ հայ հասարակական գործիչ, մեծահարուստ բարերար, ճարտարագետ, արդյունաբերող։ Հայաստանի ազգային հերոս (1994)։

-1836 թ. հուլիսի 10-ին մահացել է Անդրե Մարի Ամպերը՝ ֆրանսիացի ֆիզիկոս եւ մաթեմատիկոս: Ամպերն էլեկտրադինամիկայի հիմնադիրներից է, Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ։ Ամպերը էլեկտրական հոսանքի միավոր է, որը նախապես սահմանվել էր որպես 1 Ա. էլեկտրական այնպիսի անփոփոխ հոսանքի ուժն է, որը անցնելով 1 Օհմ դիմադրությամբ հաղորդիչով՝ նրա ծայրերին առաջացնում է 1 Վ լարում։

-1856 թ. հուլիսի 10-ին ծնվել է Նիկոլա Տեսլան՝ ազգությամբ սերբ ամերիկացի ճարտարագետ, ֆիզիկոս, ինչպես նաեւ գյուտարար՝ էլեկտրատեխնիկայի եւ ռադիոտեխնիկայի բնագավառում։ Առավել հայտնի է փոփոխական հոսանքի ժամանակակից էլեկտրամատակարարման համակարգում ունեցած իր ներդրումով։

-1878 թ. հուլիսի 10-ին Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային մրցավարը սուլիչ օգտագործեց: Մինչ այդ հարկ եղած դեպքում նա պարզապես բղավում էր։

-1890 թ. հուլիսի 10-ին Վայոմինգը դարձավ ԱՄՆ-ի 44-րդ նահանգը։

-1915 թ. հուլիսի 10-ին սկսվեց Մուշ քաղաքի եւ նրա շրջակայքի բնակչության զանգվածային կոտորածը։

-1943 թ. հուլիսի 10-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Կուրսկի ճակատամարտի ամենաթեժ մարտերի պահին Սիցիլիա կղզում իջեցվեց անգլո-ամերիկյան մեծաքանակ դեսանտ։

 

Հետաքրքիր է իմանալ

-Երկրագնդի ամենափոքր թփերն աճում են Գրենլանդիայում. դրանք թզուկ ուռենիներն են, որոնց բարձրությունը 5 սմ-ից չի անցնում:

-Աշխարհի ամենաերկար ավտոմեքենան կառուցվել է 1929 թ., հատուկ պատվերով, ԱՄՆ-ում: Դրա երկարությունը 8.99 մ է, ունի երկու գունավոր հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, 8 բարձրախոս, բար, սառնարան, չհրկիզվող պահարան, հեռախոս:

-Բարձրակրունկ կոշիկները երեւացել են ուշ միջնադարում: Դրանց հայրենիքը Փարիզն է:

-Նոր տարվա գաղափարը Եգիպտոսում կապվել է Նեղոս գետի հետ: Նեղոսի վարարման եւ Սիրիուս աստղի երեւալու միջեւ ընկած ժամանակաշրջանը կոչվել է տարի:

-Լոս Անջելես քաղաքի հուշանվերների խանութներում վաճառվում են յուրօրինակ մոխրամաններ, որոնք տրամադրում են չծխել: Բանն այն է, որ երբ սիգարետի մոխիրը գցում են մոխրամանի մեջ, լսվում է ծխողի հազ հիշեցնող ձայն: Ամեն անգամ մոխրամանը «հազում» է 30 վայրկյան:

Ա. Հ.   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]