Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ ոչ մի միջոցառում 100 տոկոսով չի բացառում հիվանդացությունը. Ավանեսյան

Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ ոչ մի միջոցառում 100 տոկոսով չի բացառում 
հիվանդացությունը. Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի դեմ պայքարում լուրջ  կանխարգելիչ միջոցառում է համարում պատվաստվելը, սակայն նշում է, որ որևէ կանխարգելիչ միջոցառում հարյուր տոկոսով չի  բացառում հիվանդացությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ավանեսյանն ասաց հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Մեր առջև խնդիր է դրված անել հնարավորը, որ հիվանդացության պարագայում այն թեթև ընթանա, որ չլինեն ծանր դեպքեր ու մահեր»,- շեշտեց նախարարի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ գրանցվում է մահերի ցուցանիշի նվազում: Այն չի անցնում երկու տոկոսի շեմը, ինչը բավական լավ ցուցանիշ է ընդհանուր համաշխարհային սանդղակում:

«Իհարկե, ցանկացած մահ մեծ վիշտ է, և մենք պետք է անենք ամեն ինչ այդ դեպքերը կանխելու համար»,- եզրափակեց Անահիտ Ավանեսյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]