Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Մենք վատ հանդիպում չանցկացրեցինք. Ռոբերտ Արզումանյան  

Մենք վատ հանդիպում չանցկացրեցինք. Ռոբերտ Արզումանյան

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ռոբերտ Արզումանյանը գոհ է Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրում «Մարիբորի» դեմ իր թիմի խաղից:

«Գիտեինք, որ ուժեղ մրցակցի հետ ենք խաղում, և հանդիպման արդյունքն էլ ցույց տվեց դա: «Մարիբորը» խաղից առաջ ֆավորիտ էր և հիմա էլ մնում է ֆավորիտ: Մենք վատ հանդիպում չանցկացրեցինք և հանդիպման ավարտին ֆիզիկապես ավելի լավ տեսք ունեինք: Ընդհանուր առմամբ գոհ եմ տղաների աշխատանքից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղյա մամուլի ասուլիսում ասել է նա:

Արզումանյանի խոսքով` նմանատիպ ուժեղ թիմերի դեմ խաղերում է, որ ակնհայտ երևում են թիմի սխալները:

 Ֆուտբոլի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի շրջանակում Երևանի «Ուրարտուն» արտագնա խաղում ուժերը չափեց սլովենական «Մարիբորի» հետ: Առաջին կեսում երկու ակումբները չկարողացան իրացնել իրենց ունեցած հնարավորությունները, և առաջին 45 րոպեն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում «Մարիբորն» իր հնարավորությունն օգտագործեց 56-րդ րոպեին և գրավեց «Ուրարտուի» դարպասը: Աչքի ընկավ Զուգելջը:  «Ուրարտուին» չհաջողվեց հետ բերել կորցրածը, և հայկական ակումբը պարտություն կրեց նվազագույն՝ 1:0 հաշվով:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա Երևանում մեկ շաբաթ հետո:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]