Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրի մտած առաջին շոգեքարշն այսուհետև կներկայացվի բացօթյա ցուցադրությամբ

Գյումրի մտած առաջին շոգեքարշն այսուհետև կներկայացվի բացօթյա ցուցադրությամբ

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի մտած առաջին շոգեքարշն այսուհետև կներկայացվի բացօթյա ցուցադրությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ 54 տոննա կշռող տանկ-շոգեքարշը, որը կառուցվել 1899 թ. Պետերբուրգի Նեւսկի նավաշինական գործարանում, այսուհետև կտեղակայվի Գյումրու կայարանամերձ հրապարակում: Շոգեքարշին կցված կլինեն նաև վագոնները: Այն կլինի գյումրեցիների ու Գյումրի այցելող զբոսաշրջիկների համար քաղաքի երկաթուղային հարուստ պատմությունը հիշեցող ցուցանմուշ:

Հայաստանի երկաթուղու պատմությանը սկսվում է 1895-ի մայիսից, երբ ցարական կառավարությունը որոշեց կառուցել Թբիլիսի-Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)-Կարս երկաթուղին: Շինարարությունը սկսվեց 1896 թ., իսկ առաջին գնացքը հայկական Ալեքսանդրապոլ ժամանեց 1899 թվականի ձմռանը: Դրանից հետո սկսվեց Ալեքսանդրապոլ-Էրիվան (Երևան) երկաթուղու շինարարությունը, որը շահագործման հանձնվեց 1902 թվականին:
Երկաթուղային ենթակառուցվածքի աստիճանական զարգացումը հանգեցրեց նրան, որ Ռուսաստանը Հայաստանի տարածքով ելք ստացավ դեպի Թուրքիա, Իրան և եվրոպական երկրներ:
Հայաստանի երկաթուղին ակտիվորեն զարգանում էր խորհրդային տարիներին՝ չնայած հեղափոխությունից և քաղաքացիական պատերազմից հետո առաջին տարիների դժվարություններին:

Շոգեքարշը շահագործվել է մինչև 70-ական թվականները, ինչից հետո մինչ այս  Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում պահպանվում է որպես թանգարանային նմուշ:

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]