Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1816 թ. հուլիսի 9-ին Արգենտինան հռչակեց անկախություն Իսպանիայից:

-2007 թ. հուլիսի 9-ին Արարատի գագաթը նվաճեց ամենամեծ՝ 9 հոգանոց մի խումբ:

-2011 թ. հուլիսի 9-ին Հարավային Սուդանը հռչակեց իր անկախությունը:

-1936 թ. հուլիսի 9-ին մահացել է Աղասի Խանջյանը՝ հայ խորհրդային կուսակցական եւ պետական գործիչ, Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար (1930-1936)։

-1941 թ. հուլիսի 9-ին ծնվել է Պուշկին Սերոբյանը՝ հայ քաղաքական գործիչ եւ իրավապաշտպան, ԽՍՀՄ այլախոհ:

-1955 թ. հուլիսի 9-ին տպագրվեց Բերտրան Ռասելի եւ Ալբերտ Էյնշտեյնի համատեղ կազմած մանիֆեստը:

-1762 թ. հուլիսի 9-ին սկսվեց Եկատերինա II-ի կառավարումը Ռուսական կայսրությունում: Նա շուրջ 34 տարի մնաց Ռուսաստանի կայսրուհի:

-1930 թ. հուլիսի 9-ին ծնվել է Արտաշես Մարտիրոսյանը՝ հայ խորհրդային բանասեր, պատմաբան:

 

Հետաքրքիր է իմանալ

-Բադիկի ձայնը չի արձագանքում, եւ ոչ ոք չգիտի, թե ինչու:

-Օձերն առանց սննդի կարող են հանգիստ քնել մինչեւ երեք տարի:

-Ամերիկյան «Airlines» ընկերությունը խնայել է մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար՝ վերցնելով ընդամենը մեկ ձիթապտուղ յուրաքանչյուր աղցանից:

-Եթե Չինաստանի բոլոր 18-ամյա երիտասարդները կանգնեն մեկ շարքով եւ անցնեն ձեր կողքով, ապա այդ գիծը երբեք չի ավարտվի: Դա պայմանավորված է նրանով, որ նոր բնակիչների տարիքը կհասնի 18-ի եւ մինչեւ գծի ավարտվելը կավելանան նորերը:

-Սեւ եւ կանաչ թեյերը պատրաստվում են նույն թեյի ծառի տերեւներով: Միակ տարբերությունն այն է, որ արտադրական գործընթացում սեւ թեյի տերեւներն ավելի շատ են օքսիդացման ենթարկվում, քան կանաչ թեյի համար օգտագործվող տերեւները:

Ա. Հ.

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]