Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վահան Տերյանի անվան հիմնական դպրոցի աշակերտուհի Սուսաննա Ավետիսյանին շնորհվեց Աշոտ Սաֆարյանի անվան կրթաթոշակ

Վահան Տերյանի անվան հիմնական դպրոցի աշակերտուհի Սուսաննա Ավետիսյանին շնորհվեց Աշոտ Սաֆարյանի անվան կրթաթոշակ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Վահան Տերյանի անվան N 60 հիմնական դպրոցի մանկավարժական խորհրդի և վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ավագ Հակոբյանի համատեղ որոշմամբ 9-րդ դասարանի աշակերտուհի Սուսաննա Ավետիսյանին շնորհվեց Աշոտ Հակոբի Սաֆարյանի անվան կրթաթոշակ 2021-2022 ուս. տարվա համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս առիթով դպրոցում կազմակերպված միջոցառմանը ներկա էին «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի օգնական Այլին Մելքումյանը, նույն այս դպրոցի շրջանավարտ, բարերար Հակոբ Սաֆարյանը, ում հայրիկի պատվին սահմանվել է կրթաթոշակը:

Հակոբ Սաֆարյանը ներկայացրեց իր հայրիկի՝ Հակոբ Սաֆարյանի դաստիարակիչ, մարդկային բարձր հատկանիշներով կերպարը, հատկապես երեխաներին օգնելու նրա պատրաստակամությունը:

Իսկ Սուսաննայի համար այս իրադարձությունը հուզիչ էր և անմոռանալի, նրա աչքերում առկայծում էր ջանասիրությամբ ու հավատով անցած մի ողջ ճանապարհի հաղթանակի զգացումը, որը հեշտությամբ չէր տրվել:

Դպրոցի ջերմ կամարների ներքո անցկացվող միջոցառմանը գեղարվեստական մասնակցությամբ հանդես եկան նաև տարբեր դասարանների աշակերտներ՝ հուզելով միջոցառմանը մասնակից նաև իրենց ծնողներին և դասընկերներին: Քանոնի նվագակցությունը, հայրենասիրական երգն ու պարը գեղեցիկ ներդաշնակությունն էին կրթության կարևորությունն ու հաղթանակը փաստող ցերեկույթ-իրադարձության: Միջոցառմանը հրավիրված էր և խոսք ասաց արձակագիր, Հայաստանի վաստակավոր ժուռնալիստ, «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը. «Ոչինչ, որ մեր ժամանակներում նաև խոտոր բաներ կան և երեխաների հայացքը կարող է շեղվել ուրիշ տեղ, բայց նրանք պիտի իմանան, որ իրենց գիտելիքներով վաստակած գումարը շատ ավելի կարևոր է: Կրթաթոշակի գլխավոր նպատակը դա է:Եվս մեկ կրթաթոշակի հանձնումը իմ սիրտը մեծագույն հուզումով և ջերմությամբ է լցնում:Բոլոր նրանք, ովքեր իրենց պարտքն են համարում գտնվել ուսուցչի և երեխայի կողքին,նրանք հրաշալի են»:

Տիգրան Նիկողոսյանը, մեջբերելով Հակոբ Կարապենցի այն միտքը, որ իր աշխարհ գալու նպատակը համարում է գեթ մի երեխայի արցունք մաքրելը, այս կրթաթոշակը համեմատեց այդ վեհ քայլի հետ: Ի դեպ, տարիներ առաջ համանման կրթաթոշակ հանձնվել է ապրիլյան քառօրյայի մասնակից, վասն հայրենյաց զոհված Քյարամ Սլոյանի պատվին, որի հեղինակը նաև Ավագ Հակոբյանն է:

Դպրոցի տնօրեն Անիչկա Իսկանդարյանը, բարձր գնահատելով բարերարի այս նախաձեռնությունը, գնահատանքի խոսքն ուղղեց դպրոցի նախկին շրջանավարտ Հակոբ Սաֆարյանին, նշեց դպրոցի աշակերտների ձեռքբերումների և օլիմպիադաներում տարած հաղթանակների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհած կրթաթոշակների մասին, որոնք առանձնակի ոգևորություն և լիցքեր են հաղորդում՝ իմաստավորելով յուրաքանչյուր ուսուցչի, մաննկավարժի մղումն ու նվիրումը, որպեսզի կրթության օջախը շարունակի իր լուսեղեն երթը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]