Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

IDBank-ը միացել է երեխաների երազանքների իրականացմանը

IDBank-ը միացել է երեխաների երազանքների իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայը կա» ՀԿ-ի «Bigidream» նախագիծը հունիսի 4-6-ն անցկացրել է մանկական ճանաչողական, ժամանցային, մրցութային երաժշտական փառատոն՝ համախմբելով Արցախից և Հայաստանից խելացի, ուժեղ, ստեղծարար երեխաների։ Լրացնելով համապատասխան հայտն ու կիսվելով սոց․ ցանցերում՝ երեխաները մասնակցում են մրցույթի ու ներկայացնում իրենց երազանքները։

Արդյունքում հավաքագրվել է ավելի քան 200 երեխայի երազանք: IDBank-ը միացել է նախաձեռնությանն ու իր պատրաստակամությունը հայտնել աջակցելու երեխաների երազանքների իրականացմանը։

Ավելին, IDBank-ը «երջանկության մարտահրավեր» է նետել գործընկեր 3 կազմակերպության՝ Unibank-ին, Idram և Ernst&Young ընկերություններին։ Վերջիններս իրենց հերթին կիրականացնեն մի քանի երեխայի երազանք ու կշարունակեն երջանկության մարաթոնը։

Դուք էլ միացեք երջանկության մարաթոնին և երջանկացնելով երեխաներին՝ երջանկացեք ինքներդ:

IDBank-ը շարունակում է ԿՍՊ իր ռազմավարական ծրագրերը, որոնց հիմնական ուղղությունը կրթությունն է, միևնույն ժամանակ, կարևորելով հետպատերազմական շրջանում երկրի առջև ծառացած խնդիրները՝ Բանկն ուշադրության կենտրոնում է պահում Հայրենիքի պաշտպաններին ու նրանց ընտանիքները։ Իդրամ ընկերության հետ համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական շահառու է հայտարարվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը։ Հունիս ամսին արդեն իսկ կուտակվել է 3․334․715 ՀՀ դրամ։ Շարունակե՛ք վճարել Idram&IDBank հավելվածի QR/NFC-ով և դարձե՛ք բարի կամքի դեսպան։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]