1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևանյան և մարզային համերգներով կտոնվեն Բաբաջանյանի և Միրզոյանի հոբելյանները

Երևանյան և մարզային համերգներով կտոնվեն Բաբաջանյանի և Միրզոյանի 
հոբելյանները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանների առթիվ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հանդես կգա բազմաբովանդակ համերգային ծրագրերով: Նախատեսվում են երեկոներ և՛ Երևանում, և՛ մարզերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը շեշտեց, որ հուլիսի 10-ին Կոմպոզիտորների միության Էդվարդ Միրզոյանի անվան ստեղծագործական տան Բեթհովենյան դահլիճում տեղի կունենա սպասված համերգ, որին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ։ Կհնչեն Էդվարդ Միրզոյանի «Լարային քառյակ», «Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար», «Պոեմ-էպիտաֆիա կամերային նվագախմբի համար» ստեղծագործությունները:

«Այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Անում ենք հնարավորը դահլիճում հյուրերին հավուր պատշաճի ընդունելու համար: Դահլիճը բավականին վատ վիճակում է, և մենք ուզում ենք այս համերգով մարդկանց ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել այդ տարածքի վրա»,- նշեց Նազարյանը:

Անդրադառնալով Բաբաջանյանին՝ նա տեղեկացրեց, որ անվանի դաշնակահար Վահագն Հայրապետյանը Բաբաջանյանի սիրված երգերը մատուցելու է ջազային տարբերակով: «Հայրապետյանի տրիոն և Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես են գալու Սյունիքի մարզում՝ հուլիսի 27-ին Կապանի մշակույթի տանը և հուլիսի 28-ին Գորիսի թատրոնում: Համերգները ղեկավարելու է Ռոբերտ Մլքեյանը:  Հուլիսի 31-ին էլ համերգ կկայանա Կամերային երաժշտության տան դիմացի բակում»,-  շեշտեց Նորայր Նազարյանը:

Նախաձեռնությունը կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]