Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, աշխարհազորայինների 3200 երեխա կհանգստանա ճամբարներում

Զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, աշխարհազորայինների 
3200 երեխա կհանգստանա ճամբարներում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատերազմի ընթացքում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և աշխարհազորայինների, ինչպես նաև ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան շուրջ 3200 երեխա հնարավորություն կստանա ամառային հանգիստն անցկացնել մի շարք ճամբարներում։  Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշեց, որ ճամբարն իրականացվելու է 2 հերթափոխով, յուրաքանչյուրը 20 օր տևողությամբ, ամեն հերթափոխում՝ 1600 մասնակցով։

«Ճամբարների կազմակերպման համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կկազմի 335 մլն դրամ, որից 321․6 մլն դրամը կտրամադրվի կազմակերպություններին՝ ամառային հանգիստը կազմակերպելու համար, իսկ 13,4 մլն դրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ երեխաների՝ մարզերից ճամբարներ տեղափոխման տրանսպորտային ծախսերը կատարելու համար»,- ասաց Դումանյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]