Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Գեղարքունիքի մարզում Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է 136 սուբվենցիոն ծրագիր

Գեղարքունիքի մարզում Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է 136 
սուբվենցիոն ծրագիր

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շողակաթ համայնքում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ 2021 թվականին Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի հաստատմանն է ներկայացվել 136 կենսական նշանակության ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 7 միլիարդ դրամ: Այս ծրագրերից  ասֆալտապատում է նախատեսվում 36 համայնքում, մանկապարտեզի կառուցում՝ 8, խմելու  ջրագծերի կառուցում՝ 19, ոռոգման ցանցերի կառուցում՝ 13, մշակույթի տների կառուցում և հիմնանորոգում՝ 7 համայնքներում: Նախատեսվում են նաեւ այլ բնույթի ծրագրեր եւ 1 բազմաֆունկցիոնալ ապաստարանի կառուցում:

Խոսելով քաղաքաշինության ոլորտի մասին՝ մարզպետը նշեց, որ այս պահին ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի  միջոցների հաշվին կառուցվում են Գեղհովիտի, Շատջրեքի, Լեռնահովիտի եւ  Ջիլի  դպրոցական շենքերը եւ Մարտունու բժշկական կենտրոնի շենքը: «Մարզը  վերածվել  է ակտիվ շինհրապարակի։ Շուտով կյանքի կկոչվեն նաեւ սուբվենցիոն ծրագրերը, որոնց իրականացմամբ էական դրական տեղաշարժեր կարձանագրվեն մարդկանց կենցաղում, կնկատվի կյանքի որակի էական բարելավում ամենատարբեր ոլորտներում»,-ասաց Գնել Սանոսյանը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]