Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջիվան Գասպարյանը հայկական երաժշտությունը լավագույնս է ներկայացրել աշխարհում. Սերժ Թանկյան

Ջիվան Գասպարյանը հայկական երաժշտությունը լավագույնս է ներկայացրել 
աշխարհում. Սերժ Թանկյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: System Of A Down աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանրաճանաչ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան լուրը խորը տխրությամբ է ընդունել:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Թանկյանն այս մասին ասել է «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում արված գրառմամբ:

Երաժիշտը հրապարակել է Ջիվան Գասպարյանի հետ իր լուսանկարն ու գրել, որ  Ջիվան Գասպարյանը մարմնավորում էր հայկական դուդուկը և աշխարհում ամենահայտնի դուդուկահարն էր:

Թանկյանի խոսքով՝ Ջիվան Գասպարյանը, ճանապարհորդելով աշխարհով մեկ, ձայնագրությունների, սաունդթրեքերի միջոցով լավագույնս ներկայացրել է Հայաստանն ու  հայ ժողովրդական երաժշտությունը: «Ես բախտավոր եմ ինձ համարում, որ հնարավորություն եմ ունեցել 2017 թվականին  հանդիպել նրան և կյանքի մասին մի քանի դաս քաղել այդ անհավանական մարդուց:  Մեր ցավակցությունն ենք հայտնում վարպետի ընտանիքին և հատկապես իմ ընկեր Ջիվան Գասպարյան կրտսերին: Հողը թեթև նստի վրադ, վարպետ ջան»,-եզրափակել է Սերժ Թանկյանը:

Գասպարյանի մահվան լուրը հուլիսի 6-ին հայտնել էր Ջիվան Գասպարյան կրտսերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am