Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

2021 թվականի հունիսը դասվել Է ամենաշոգերի թվին օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ

2021 թվականի հունիսը դասվել Է ամենաշոգերի թվին օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի հունիսը դարձել Է աշխարհում ամենատաքերից մեկը՝ բաժանելով 4-րդ տեղը 2018 թվականի հետ՝ 2016, 2019 եւ 2020 թվականների համանման ժամանակամիջոցներից հետո: Ինչպես հուլիսի 7-ին հաղորդվում Է Copernicus արբանյակային դիտազննման ծրագրի հաշվետվության մեջ, անցյալ ամիսը միջին հաշվով Ցելսիուսի 0,21 աստիճանով եղել Է ավելի տաք, քան 1991 - 2020 թվականների համանման ժամանակամիջոցներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2021 թվականի հունիսը դարձել Է Եվրոպայում երկրորդ ամենատաք ամիսը 2019 թվականի հունիսից հետո՝ հասնելով իր առավելակետին տարածաշրջանի արեւելյան մասում: Անցյալ հունիսի միջին ջերմաստիճանը Եվրոպայում եղել Է Ցելսիուսի 1,5 աստիճանով ավելի տաք, քան 1991 – 2020 թվակաների համանման ժամանակամիջոցներում: Անցյալ ամիսը նաեւ մի քանի ջերմաստիճանային ռեկորդներ Է սահմանել Հյուսիսային Ամերիկայի մի շարք շրջաններում՝ դառնալով այդ կերպ ամենատաք հունիսը մայր ցամաքում օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության մեջ: Արկտիկական Սիբիրի շրջանում 2021 թվականի հունիսը մտել Է ամենաշոգ հունիսների հնգյակը՝ զբաղեցնելով չորրորդ տեղը 2018, 2019 եւ 2020 թվականներից հետո:

Ըստ որում Անտարկտիկայում ջերմաստիճանը եղել Է նորմայից ցածր: Բոլոր ներկայացված արդյունքները հիմնված են համակարգչային վերլուծության վրա՝ արբանյակներից, նավերից, ինքնաթիռներից եւ ամբողջ աշխարհի օդերեւութաբանական կայաններից ստացված զանազան չափումքների օգտագործմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]