Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1923 թ. հուլիսի 7-ին Լեռնային Ղարաբաղի հայաբնակ մասից կազմվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) Խանքենդի կենտրոնով, որը հետո վերանվանվեց Ստեփանակերտ:

-2003 թ. հուլիսի 7-ին ստեղծվեց Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցությունը:

-1978 թ. հուլիսի 7-ին Սողոմոնյան կղզիներն անկախություն են ստանում Միացյալ Թագավորությունից:

-1983 թ. հուլիսի 7-ին Ուիմբլդոնի մրցաշարում 17 տարեկան Բորիս Բեքերը դառնում է ամենաերիտասարդ հաղթողը:

-1930 թ. հուլիսի 7-ին մահացել է Արթուր Կոնան Դոյլը՝ անգլիացի գրող (ծագումով՝ շոտլանդացի), որին համաշխարհային հռչակ են բերել Շերլոկ Հոլմսի եւ դոկտոր Վաթսոնի մասին դետեկտիվ պատմվածքները։ Գրել է նաեւ պատմական, արկածային եւ գիտաֆանտաստիկ ժանրի ստեղծագործություններ։ Կոնան Դոյլը նաեւ պիեսների եւ բանաստեղծությունների հեղինակ է։ Դոյլի մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են հայերեն:

-1947 թ. հուլիսի 7-ին ծնվել է Կառլոս Սանտանան՝ մեքսիկացի երգիչ եւ երաժիշտ:

-1956 թ. հուլիսի 7-ին մահացել է Գոթֆրիդ Բենը՝ գերմանացի բանաստեղծ-էքսպրեսիոնիստ, էսսեիստ, արձակագիր, Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ զինվորական բժիշկ (ծնվ.՝ 1886 թ.):

 

Հետաքրքիր է իմանալ

-Ստալինը ընթերցում էր օրական 400 էջ՝ դա համարելով օրվա նվազագույն էջերի քանակ:

-Թ. Էդիսոնն ընթերցում էր միանգամից 2-3 տող:

-Արագ ընթերցանության ժամանակ աչքերն ավելի ուշ են հոգնում, քան դանդաղ:

-Մարդկանց 95 տոկոսն ընթերցում է շատ դանդաղ՝ 180-200 բառ րոպեում (1 էջը՝ 1.5- 2 րոպեում):

-Դանդաղ ընթերցանության ժամանակ կարդացածը հասկանալու մակարդակը կազմում է 60, իսկ արագ ընթերցանության ժամանակ՝ 80 տոկոս:

-Բալզակը երկու հարյուր էջանոց սիրավեպն ընթերցել է 30 րոպեում:

-Ընթերցանության ընթացքում աչքերը նայելով տարբեր տառերի՝ տարբեր պատկերներ են փոխանցում, իսկ ուղեղը դրանք միացնում է մեկ նկարի մեջ:

-Միջին արագությամբ ընթերցողի աչքերն ամեն տողում կատարում են 12-16 դադար, արագ ընթերցողինը՝ 2-4:

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]