Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Դուք միշտ կանգնած եք եղել հայ ժողովրդի կողքին, կիսել եք մեր ցավն ու տառապանքը և հնարավոր ամեն ճանապարհով աջակցել ազատության ու անկախության հասնելու մեր արդար պայքարին: Ձեր՝ ավելի քան ութսուն այցելություններն Արցախ իրական բարեկամության լավագույն վկայություններն են:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ պատերազմի առաջին իսկ օրվանից կատարած անգնահատելի աշխատանքի, Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու հարցով միջազգային հանրությանն ուղղված կոչերի համար: Համոզված եմ, որ Հայաստանի և Արցախի ժողովրդին Ձեր անսահման մեծահոգությունն ու նվիրվածությունը կհիշվեն դարերով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]